A
A
Իշխան Զաքարյանն այլեւս չի կարող քաղաքական ելույթ ունենալ
Այսօր կառավարությունում ընդունվեց Վերահսկիչ պալատի մասին օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, ինչպես նաեւ ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ մշակելու որոշումներ։ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նշեց, որ գործող օրենքում մի շարք հարցեր կարգավորված չէին, ինչը խնդիրներ էր առաջացնում։ Վերջինս տեղեկացրեց, որ ֆինանսական հսկողություն իրականացնող մարմնին արգելվում է հրապարակային ելույթներում քաղաքական եւ իրավական բնույթի գնահատականներ տալ։ Նրա խոսքերով՝ քաղաքական գնահատական կարող է տալ բացառապես ԱԺ-ն կամ ՀՀ նախագահը։ Հիշեցնենք՝ անցյալ տարի Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը աղաղակող բացահայտումներ ներկայացրեց ԱԺ-ում՝ հընթացս քաղաքական գնահատականներ տալով տեղի ունեցածին։