Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայթերի փոխարեն՝ ավտոկանգառներ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
meqena

Տասնյակ քաղաքացիներ ամեն օր խախտում են կառավարության որոշումը։ Ցանկության դեպքում էլ, օրինակ, Երեւանի կենտրոնում ՝ Մհեր Մկրտչյան կամ Արամի փողոցում, չես կարող լինել օրինակելի քաղաքացի, որը պարտավոր է շարժվել մայթերով, հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով: Քաղաքացիները բողոքում են. «Ամեն օր, որ ես անցնում եմ , ինձ թվում է, որ մի օր ավտոյի տակ եմ ընկնելու»։ Բարձրահարկ շենքեր, խանութներ և ավտոկայանատեղիներ՝ մայթերի հաշվին. Քաղաքացիները դժգոհում են` մայթերի բացակայության պատճառով նրանք հանկարծ հայտնվում են որևէ խանութի կամ բարձրահարկ շենքի մուտքում։ Բացի այն, որ Երեւանի բոլոր թաղամասերում մայթերը կառուցապատվում են, որոշ փողոցներում էլ հետիոտն է ստիպված մայթը զիջել մեքենաներին։ Դիտեք նաեւ տեսանյութը