Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակտիվիստներին դիմավորեց ոստիկանական պատը

Կարևոր լուրեր Քաղաքականություն
embasi-8

Մի խումբ հասարակական ակտիվիստներ «Խաղաղություն ժողովուրդներին, պատերազմ իշխանություններին» խորագրով ակցիայի շրջանակներում ՌԴ դեսպանատան մոտից երթով շարժվեցին դեպի ոստիկանության Կենտրոնի բաժին, ուր ավելի վաղ բերման էր ենթարկվել ակցիայի 4 մասնակից։ Ակցիայի մասնակիցներին դիմավորեց ոստիկանական պատը եւ թույլ չտվեց առաջանալ ու մոտենալ ոստիկանության շենքին։ Ակցիայի մասնակիցներն ընդամենը 10-15 հոգի են, մինչդեռ ոստիկանական խմբերը՝ կրկնակի-եռակի։ Առաջին բերման ենթարկվածին՝ Տիգրան Պարսիլյանին հենց նոր բաց թողեցին։ Նա պատմեց, որ իր նկատմամբ առաջադրվել է քրօրի 182 հոդվածը՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելը, որը ենթադրում է աշխատավարձի 50-ապատիկի չափ տուգանք։ Տիգրանը պատմեց, որ ոչ մի փաստաթղթի տակ չի ստորագրել, իրեն խուզարկել են եւ պատրաստվում է իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը դատական կարգով վիճարկել։   embasi9