Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայրը պատրաստ է երիկամը տալ որդուն, բայց հնարավոր չէ

Հասարակություն
8e93bf6feb9e7df98f195a9138267a34

Էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկատվություն է տարածվել, որ Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի բնակիչ, 1988թ. ծնված Ռուսլան Սարգսյանը տառապում է երիկամային անբավարարությամբ, այժմ ապրում է հեմոդիալիզի շնորհիվ և անհրաժեշտ է երիկամի փոխպատվաստում։ Տղայի մայրը՝ Լյուդմիլա Սարգսյանը, պատրաստ է որդուն տալ իր երիկամը, սակայն ընտանիքը գումար չունի 3 միլիոն դրամ արժողությամբ վիրահատության համար: Այս առթիվ ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ Ռուսլան Սարգսյանը ծրագրային հեմոդիալիզ է ստանում «Արաբկիր» ԲՀ-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտում։ Մասնագետների եզրակացությամբ՝ հիվանդի ներկա վիճակում փոխպատվաստման համար չկա հակացուցում։ Երիկամի փոխպատվաստում մեր երկրում կատարվում է նույն ինստիտուտում։ «Մարդուն օրգաններ և/կամ հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ գործող օրենքի համաձայն` ազգակցական կապ ունեցող անձը կարող է երիկամային փոխպատվաստման դոնոր հանդիսանալ: Սակայն, ինչպես վկայում են մասնագետները, Ռուսլան Սարգսյանի մայրը` Լյուդմիլա Սարգսյանը, առողջական վիճակից ելնելով, դոնոր լինել չի կարող։ Դոնորի հարցը լուծվելու դեպքում ՀՀ առողջապահության նախարարությունը և «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը մասնակցություն կապահովեն` յուրաքանչյուրը 2,5 մլն դրամի չափով։ ԱՆ