Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իշխանությունը դարձել է բիզնես». Ստ. Դեմիրճյան

Քաղաքականություն
stepan

«Հարգելի հայրենակիցներ, այսօր մենք հավաքվել ենք հրապարակում՝ ասելու, որ մարտիմեկյան ոճրագործությունը վաղեմության ժամկետ չունի»,-Ազատության հրապարակում ելույթ ունենալով նշեց ՀԱԿ պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը։ Ըստ նրա, Մարտի մեկի էջը կփակվի այն ժամանակ, երբ դատարանի առջեւ կկանգնեն ժողովրդի վրա կրակ բացած պատասխանատու անձինք, սակայն դեռ ոչ մեկը պատասխան չի տվել։ Նա թվարկեց, թե մեր երկրում ինչ փոփոխություններ են կատարվել Մարտի մեկի դեպքերից հետո. «Ի՞նչ ունենք Մարտի մեկի դեպքերից հետո. արտագաղթի աճ, աղքատության աճ, ավելանում է երկրի արտաքին պարտքը, ոչնչացվում է փոքր եւ միջին բիզնեսը։ Երկրին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ»։ «Իշխանությունը դարձել է բիզնես։ Այսօր լավագույն բիզնեսը մեր երկրում դարձել է իշխանությունը։ Այս վիճակը պետք է փոխել, պետք է սկսել երկրում ժողովրդավարական ընտրություններից։ Այսօրվա հանրահավաքը ցույց է տալիս, որ մենք ի վիճակի ենք փոխելու երկրում ստեղծված իրավիճակը»-, ասաց Ստեփան Դեմիրճյանը։