A
A
Նիկոլ Փաշինյանը տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն արդեն տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունք։ Ինչպես «Ա1+»-ին հայտնեց կենտրոնի փոխտնօրեն Լուսինե Աղաբաբյանը, Նիկոլ Փաշինյանի վիճակը կայուն է, սակայն թե երբ դուրս կգրվի հիվանդանոցից, դեռ պարզ չէ։ Փոխտնօրենը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն իրենց մոտ էր տեղափոխվել «կույրաղիքի սուր գանգրենոզ» ախտորոշմամբ եւ անմիջապես ենթարկվել վիրահատության։