Qahana. am-ը կազմակերպում է բարեկենդանյան մրցույթներ (տեսանյութ)
Ֆեյսբուքի Qahana.am էջին Ձեր լուսանկարի հետ ուղարկեք հետաքրքիր մեկնաբանություն և դարձեք մրցույթի մասնակից 3 մրցույթների հրավեր 1. Մրցույթ 1 Դիմակներով լուսանկարների մրցույթ. Արարատյան Հայրապետական թեմի FB-ի Qahana.am էջը հայտարարում է դիմակներով լուսանկարների մրցույթ: Մրցույթին մասնակցելու համար Ձեր լուսանկարը հենց այս պահից մինչև երկուշաբթի ժ. 18.00-ն ուղարկեք մեր էջին: Լուսանկարները կհրապարակվեն և բացի ժյուրիի կողմից սահմանված մրցանակների, մրցանակների կարժանանան նաև շատ հավանություններ ստացած լուսանկարները հետևյալ անվանակարգերով. 1. Լավագույն դիմակ 2. Լավագույն կերպար 3. Լավագույն ազգային կերպար 4. Լավագույն լուծում 5. Լաավագույն լուսանկար 2. Մրցույթ 2 Պաստառների մոտ լուսանկարների հետաքրքիր մեկնաբանություններով մրցույթ Արարատյան Հայրապետական թեմը և Երևանի քաղաքապետարանը Երևանի երեք վայրերում՝ «Մոսկվա» կինոթատրոնի, «Կարապի լճի» մոտ և Հյուսիսային պողոտայում տեղադրել են Բուն Բարեկենդանի լուսանկարվելու այս պաստառները. FB-ի Qahana.am էջին Ձեր լուսանկարի հետ ուղարկեք հետաքրքիր մեկնաբանություն և դարձեք մրցույթի մասնակից: Լավագույն մեկնաբանություններն ու ստեղծագործական մոտեցումները կպարգևատրվեն: 3. Մրցույթ 3 Մարտի 2-ին` ժամը 15:00, ԱՀԹ երիտասարդաց միությունները հրավիրում են Դավթաշենի «10-10» ձիարշավարանում կազմակերպվող Բուն Բարեկենդանի տոնախմբության, որի ընթացքում կկազմակերպվի լավագույն դիմակի ու լավագույն կերպարի մրցույթ: Տոնախմբության մուտքն ազատ է: Բուն Բարեկենդանի մասին կարդացեք այստեղ՝ Qahana.am