A
A
Պրեմիերա. «Ականատեսի հուշերը» փաստագրական ֆիլմը «Ա1+»-ով. այսօր
«Ականատեսի հուշերը» փաստագրական ֆիլմը այսօր, ժամը 15։40 առաջին անգամ կցուցադրվի «Ա1+»-ի ինտերնետային հեռարձակմամբ...Դիտեք, բաց չթողնեք
Ֆիլմի ռեժիսորն է Արա Շիրինյանը, իսկ սցենարի հեղինակը` հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը:
Ֆիլմը պատմում է Հայաստանի անկախությունից հետո տեղի ունեցած ընտրությունների մասին:
Սա, թերևս, նորանկախ Հայաստանի պատմության մեջ առաջին ֆիլմն է, որը փաստագրական շղթայով իրար է կապում Հայաստանի 23 տարիների նախագահական բոլոր 6 և 1999 թ. խորհրդարական ընտրությունները:
Ֆիլմը կառուցվել է արխիվային կադրերի, հարցազրույցների և ականատեսների հիշողությունների հիմա վրա: Աշխատանքները տևել են մոտ 1 տարի:
