Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Քիմպրոմը» կարող է արժանանալ «Նաիրիտի» ճակատագրին

Հասարակություն
5c3b0ec5356c845d1d63ffd18d64028e

«Վանաձորի քիմպրոմ» գործարանը կարող է արժանանալ «Նաիրիտ» գործարանի ճակատագրին։ ԱԺ հայտարարությունների ժամին ահազանգեց ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։ Նրա խոսքով՝ գործարանում աշխատում է 600 մարդ, որոնց կեսը գտնվում է հարկադիր պարապուրդում։ Աշխատակիցներն արդեն 8 ամսից ավելի գումար չեն ստացել եւ ստանում են միայն այն ժամանակ, երբ բողոքի ակցիաներ են անցկացնում։ ԱԺ պատգամավորը կառավարությանը կոչ արեց փրկության եւ հրատապ գործողությունների ծրագիր մշակել՝ գործարանը լուծարումից եւ սննկացումից փրկելու համար։ Պարոն Մարուքյանը միայն հարկ համարեց հայտնել, որ եթե քայլեր չձեռնարկվեն, ԱԺ-ում մի օր էլ ստեղծվելու է հանձնաժողով՝«Վանաձորի քիմպրոմ»- ի հարցով։