Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մթի մեջ լուսավոր կետի բնութագիր

Մշակույթ
nkar2

«Հայաստանում արվեստի բնագավառում հատկապես երիտասարդների համար խոչընդոտները քիչ չեն»,- ասում է երիտասարդ քանդակագործ Սարգիս Բաբայանը: Քանդակագործները խնդիրներից առանձնացնում են արվեստանոցների բացակայությունը: Սակայն անկախ բոլոր խոչընդոտներից, Սարգիսն իր 4 ընկերների հետ միասին այսօր Նկարիչների միությունում ներկայացրեց «Էմացիա» խորագրով քանդակների ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացված էին Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանի նախկին 5 ուսանողների աշխատանքները` Արգիշտի Հարությունյանի, Գեղամ Աբրահամյանի, Սարգիս Բաբայանի, Աշոտ Գևորգյանի և Գևորգ Թադևոսյանի: Ինչպես փաստում են տղաները, նրանց հիմնական նպատակն էր ներկայացնել քանդակների իրենց ողջ հմայքով. «Հիմնականում ցուցահանդեսները լինում են այնպես, որ քանդակը երևում է ընդհանուր լուսավորությամբ և չի արտահայտում այն, ինչ որ քանդակը պետք է արտահայտի առանձին լուսավորությամբ: Որոշեցինք կազմակերպել այնպիսի ցուցահանդես, որտեղ լուսավորությամբ կշեշտվի հենց քանդակը: Էմացիա հենց նշանակում է ճառագայթում, այսինքն` մթի մեջ լուսավոր կետի բնութագիր»,- պատմեց արդեն 10 տարի քանդակագործությամբ զբաղվող, ցուցահանդեսի մասնակից Գևորգ Թադևոսյանը: