A
A
«Արմեն Ռուստամյանը պետք է ներողություն խնդրի». Աշոտյան
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքում արձագանքել է ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանի այսօրվա «պոռթկում»-ին։ Ըստ Աշոտյանի՝ դա հարիր չէր իր նման փորձառու խորհրդարանականին: «Կարծում եմ՝ Արմեն Ռուստամյանը պետք է ներողություն խնդրի իր այսօրվա բառամթերքի համար»,- գրել է Արմեն Աշոտյանը: Հիշեցնենք, Արմեն Ռուստամյանը «չաթլախ» էր անվանել Արդարադատության նախարարին, քանի որ վերջինս վարչապետի հրաժարականը պահանջողների մասին ասել էր՝ «ղալաթ են անում»։