Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պատգամավորը՝ շոումե՞ն (տեսանյութ)

Քաղաքականություն
aj2

Յուրաքանչյուր պատգամավոր որոշակի առումով նաեւ շոումեն է, եւ դա ոչ միայն պատգամավորներին է բնորոշ։ Այսօր ԱԺ ամբիոնից անդրադառնալով գազամատակարարման ոլորտում ուսումնասիրությունների նպատակով ժամանակավոր հանձնաժողովի նիստերը դռնփակ անցկացնելուն՝ նշեց ԱԺ պատգամավոր, հիմնական զեկուցող Դավիթ Հարությունյանը։ Նրա խոսքով, երբ լրագրողական տեսախցիկները միացված լինեն, պատգամավորներն այլ կերպ կխոսեն։ Իսկ ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանին հետաքրքրեց, թե որտեղ են անցկացվելու հանձնաժողովի նիստերը. «Էթիկայի հանձնաժողովի նիստերն էլ են դռնփակ անցնում, սակայն ով կանգնի դռան հետեւում, ամեն ինչ կլսի»,- նշեց ՕԵԿ-ական պատգամավորը։ Այս պահին ԱԺ-ում տեղի են ունենում մտքերի փոխանակում։