Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տապալված «Անուշ» օպերան այսօր կկայանա

Հասարակություն
MHM85124

Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր կկայանա «Անուշ» օպերան։ Այս մասին «Ա1+»-ին հայտնեց թատրոնի գլխավոր ադմինիստրատոր Ժիրայր Տիգրանյանը։ Վերջինս բացառեց, որ այսօր դերասանները կրկին բոյկոտեն «Անուշ» օպերան։ Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին «Անուշ» օպերայի դերակատարները դուրս չեկան բեմ, պատճառը՝ հունվար ամսվա աշխատավարձից կենսաթոշակային պարտադիր պահումներն էին։ Ի դեպ, ակադեմիական թատրոնի փոխտնօրեն, տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչ Գրիգորյանն «Ա1+»-ին հայտնեց, որ ստեղծագործական անձնակազմի աշխատավարձերը 20 %-ով բարձրացել են, եւ հարցն արդեն լուծված է։ Այսպիսով՝ արտիստներն ու տնօրինությունը համաձայնության են եկել։ Ի դեպ, «Անուշ» օպերայի որոշ տոմսեր հանդիսատեսը վերադարձրել է տոմսարկղ,իսկ մեծ մասն այն կդիտի այսօր՝ արդեն ունեցած տոմսերով։