Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ Մարտի 1-ին կրակեց ժողովրդի վրա. Պատից կախված հրացանը

Քաղաքականություն
5fe787da1ac87642ea4e8936be81223e

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Կարեն Ճշմարիտյանը շատ է ցավում Կիեւի համար, ափսոս է այդ քաղաքը, երկրորդ Վիեննան է նրա համար՝ «Վիննայից էլ սիրուն քաղաքա»։ Պատգամավորն այսօր դժվարանում է ասել, թե ինչ է կատարվում այնտեղ, կարդում է եւ ռուսական եւ արեւմտյան լրատվամիջոցների հաղորդումները Մայդանի մասին, բոլոր դեպքերում նրան դուր չեն գալիս արմատական ընդդիմադիրների վայրագությունները. «Եթե դու վերցնում ես, արհմիությունների շենքը վառում ես, կամ Կիեւի կենտրոնը վառում ես, սա չինովնիկի դեմ պայքար չի»։ Ուկրաինայի դեպքերը Մարտի 1-ի հետ համեմատելը հանրապետական պատգամավորի կարծիքով ճիշտ չէ։ Եվ ապագայում էլ պարոն Ճշմարիտյանը չի տեսնում, որ մեզ մոտ ընդդիմություն-իշխանություն հակամարտությունը կդառնա նույնքան անկառավարելի. «Դուք հավատո՞ւմ եք, որ Հայաստանում, որը գտնվում ա «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակում որեւէ մեկը իրեն... նույնիսկ սովորական քաղաքացին իրեն էդպիսի բան թույլ չի տա, էլ չեմ խոսում իշխանության մասին»։ «Աստված չանի, որ Հայաստանում նման իրավիճակ լինի,-ասում է հանրապետական մեկ այլ պատգամավոր Արտակ Դավթյանը։- Մենք մտածող մարդիկ ենք։ Եւ Կիեւի արյունահեղությունն էլ Մարտի 1-ին նման չէ, դեռ հարց է՝ այստեղ ժողովրդի վրա կրակե՞լ են, թե ոչ»։ Ըստ հանրապետական պատգամավորի՝ ցանկացած լարում կարող է հանգեցնել բախումների, իսկ այդպիսի դեպքերում մի տեղ պատից կախված հրացան կա. «Էդ բախումների ընթացքում որեւէ մեկը չի կարող ասել, թե պատից կախված ինքնաձիգը չի կրակի»։