Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արտահերթ ընտրություններ. Յանուկովիչի հայտարարությունը

Քաղաքականություն
Yanukovich

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ երկրում կանցկացվեն արտահերթ ընտրություններ, կձևավորվի ազգային համաձայնության կառավարություն: Յանուկովիչը նաև համաձայնել է սահմանադրական փոփոխությունների, որոնք կհանգեցնեն նախագահի լիազորությունների նվազեցմանը: Այս փոխզիջումը ձեռք է բերվել ընդդիմության ներկայացուցիչների հետ ժամեր տևած բանակցություններից հետո: Ստորև ներկայացվում է Յանուկովիչի հայտարարության տեքստը, որը տեղադրվել է Ուկրաինայի նախագահի կայքում «Հարգելի համաքաղաքացիներ, Այս ողբերգական օրերին, երբ Ուկրաինան կրեց այսպիսի ծանր կորուստներ, երբ մարդիկ զոհվեցին բարիկադների երկու կողմերում, զոհվածների պայծառ հիշատակի առջև իմ պարտքն եմ համարում հայտարարել՝ չկա մարդու կյանքից ավելի կարևոր բան: Ես հայտարարում եմ քայլերի մասին, որոնք պետք է անել՝ խաղաղությունը վերականգնելու և հետագա կորուստներից խուսափելու համար: Հայտարարում եմ, որ ես նախաձեռնում եմ վաղաժամկետ նախագահական ընտրություններ: Ես նաև նախաձեռնում եմ վերադարձ 2004 թվականի Սահմանադրությանը՝ խորհրդարանական հանրապետության օգտին լիազորությունների բաշխմամբ: Կոչ եմ անում սկսել ազգային համաձայնության կառավարության ձևավորման գործընթաց: Որպես Ուկրաինայի Նախագահ և Սահմանադրության երաշխավոր՝ ես այսօր կատարում եմ իմ պարտքը ժողովրդի առաջ, Ուկրաինայի առաջ և Աստծու առաջ՝ հանուն պետության պահպանման, հանուն մարդկային կյանքի պահպանման, հանուն մեր հողում խաղաղության և հանգստության»: