Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիեւում բախումները վերսկսվել են

Քաղաքականություն
ուկրաինա

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Կիևի կենտրոնում վերսկսվել են ցուցարարների և իրավապահների միջև բախումները։ Տեղեկացնում է lenta.ru-ն: Ցուցարարները կրակ են բացել Ինստիտուտսկայա փողոցում գտնվող գերատեսչության աշխատակիցների ուղղությամբ և փորձել են մոտենալ Գերագույն ռադայի շենքին, որտեղ տեղի է ունենում խորհրդարանի նիստը: Ցուցարարները կրակ են բացել տեղի ժամանակով ժամը 10:15-ին։ Զոհերի մասին տեղեկություններ չկան։ Այսօր առավոտյան Ռադայի նիստին խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Ռիբակը որոշում է ստորագրել հակաահաբեկչական գործողության ավարտի և զինվորականներին, ՆԳՆ աշխատակիցներին և հատուկ ծառայություններին հետ ուղարկելու մասին: Ուժայիններին արգելվում է Ուկրաինայի քաղաքացիների դեմ օգտագործել զենքի ցանկացած տեսակ և հատուկ միջոցներ: Որոշումն ուժի մեջ է մտել ստորագրման պահից: Իսկ այս գիշեր Ուկրաինայի Ժիտոմիրի կենտրոնում, Սոբորնայա հրապարակում «Աջ թեւի» ակտիվիստները եւ շարքային քաղաքացիները հրապարակի կենտրոնում տեղադրված Լենինի արձանը պարաններով պոկել են պատվանդանից եւ արձանի վրա բենզին լցրել։ Ըստ Житомир.info-ի, այնուհետեւ ակտիվիստները սկսել են կանգնեցնել հրապարակով անցնող մեքենաները եւ վարորդներից պարաններ խնդրել՝ Վլադիմիր Իլյիչ Լենինի արձանն ավելի ամուր կապելու եւ իջեցնելու համար։ Գիշերվա ժամը 1-ին մոտ Լենինն ընկավ, ակտիվիստներին հաջողվեց Լենինի արձանը պատվանդանից իջեցնել։ Բի-Բի-Սին  հայտնում է, որ ընդդիմությունը դեռեւս չի արձագանքում նախագահի աշխատակազմի պատրաստակամությանը՝ համաձայնագիր կնքելու մասին։