A
A
Հերթական նամակը՝ Բաղրամյան 26 (տեսանյութ)
«Արմավիա» ավիաընկերության նախկին աշխատակիցներն այսօր բողոքի ակցիայով «Արմավիա»-ի նախկին գրասենյակի մոտից շարժվեցին Կառավարություն։ Այստեղ նրանց նախ խոստացան լսել, ապա՝ մերժեցին։ «Մնում է, որ մեզ բացահայտ ասեն, որ քցել են»,- ասում էին հուսահատ աշխատակիցները։ Նրանք երթով շարժվեցին Բաղրամյան 26՝ հերթական բողոք-նամակը հանձնելու նախագահի աշխատակազմ։ «Արդեն երրորդ նամակն ենք հանձնում, սակայն ոչ մի հույս չկա, որ մեր հարցին լուծում կտան»,- ասում են «Արմավիա»-ի նախկին աշխատակիցները. նրանց խոստացան պատշաճ ժամկետում պատասխանել։ Նախկին աշխատակից Արսեն Մկրտչյանն ասում է. «Վստահ եմ ՝ նամակին պատասխան կտան, բայց մեր փողերը չեն տա»։