Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոսկու վրա դրված դրոշմակնիքներն անորակ են

Հասարակություն
22e45a5862140a71f10de2ea3ce9b642

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հկ նախագահ Բաբկեն Պիպոյանը և «Հայաստանի սպառողների ասոցիացիա« հկ նախագահ Արմեն Պողոսյանը երեկ շրջայց-ուսումնասիրություն են իրականացրել Երևանի ոսկու իրացման կենտրոններում։ Նրանք պարզել են, որ իրացվող ոսկիների վրա դրված դրոշմակնիքներն անորակ են. «Արտադրողները, ըստ իրենց ներկայացրածի, հայտնվել են ծուղակում։ Հայաստանը միջպետական պայմանագիր ունի Ռուսաստանի մի կազմակերպության հետ, որը պատրաստում է մեր լեզվով ասած ոսկու պռոբները, բայց պարզվում է՝ դրանց որակը մեղմ ասած լավը չէ»,-տեղեկացրեց Արմեն Պողոսյանը։ Ըստ պարոն Պողոսյանի՝ սա ուղղակի խայտառակություն է. «Խայտառակություն է,որ ասենք մի տեղ, օրինակ, Իտալիայում մեր ոսկե զարդերը ներկայացնենք,կամ իրար ոսկի նվիրենք ու նման որակ ունենա։ Նախ անորոշություն է,չի երևում որ երկիրն է արտադրում, ինչ դրոշմակնիք կա, երկրորդ՝ սա մախինացիայի ճանապարհ է բացում»։ Բաբկեն Պիպոյանը համոզված է, որ այս ոլորտը բազմաբևեռ ուսումնասիրությունների և հանրային քննարկումների կարիք ունի. «Իրացնողը մեղավորությունը բարդում է կազմակերպության վրա, որը դրոշմակնքներն է ապահովում, դրոշմակնիքներ ապահովողը մի կողմից մեղքը բարդում է իրացնողի վրա, թե մենք կարգին դրոշմակնիքները պատրաստում ենք, իրացնողներն են փչացնում, մյուս կողմից՝պետության, պետությունն էլ մեղքը բարդում է բոլորի վրա։ Ի վերջո այս հարցը երկրում պիտի լուծում ստանա՞, թե ոչ»։ Պարոն Պիպոյանը խնդրի միակ լուծումը տեսնում է հետևողական վերահսկողության մեջ. «Եթե ժամանակին վերահսկեին, հիմա այս խնդիրը չէր լինի։ Պետք է մեխանիզմներ մշակվեն։ Ես առաջարկում եմ ոսկու իրացման կենտրոններում բացվեն փոքրիկ կետեր, որտեղ քաղաքացիները կարող են գոնե գնված ոսկին բերել ստուգելու»,- եզրափակեց նա։ Հիշեցնենք, ամիսներ առաջ ոսկու շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում, որովհետեւ կառավարությունը տուգանք էր սահմանել նրանց համար, ում վաճառած ոսկու դրոշմակնիքը լավ չի երեւում կամ ընդհանրապես չի երեւում։ ԲՈղոքի ու պաշտոնական տեսակետի մասին՝ այստեղ