Կիեւում համաձայնագիր կստորագրվի
Երեկվանից Ուկրաինայի նախագահի աշխատակազմում ընթացող բանակցությունները երկրում ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ, համաձայնագրի ստորագրման որոշումով են ավարտվել։ Նախագահ Յանուկովիչի աշխատակազմից հայտնել են, որ կեսօրին համաձայնագիրը կհրապարակվի։ Բովանդակային մանրամասներ դեռեւս հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ Յանուկովիչը կհամաձայնի երկրում արտահերթ ընտրություններ անցկացնել։ Այս մասին հաղորդում է Բի-Բի-Սին։ Այս գիշերը Կիեւում համեմատաբար խաղաղ է եղել։ Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով զոհերի թիվը հասել է 77-ի։ Նրանց մեջ կան մարդիկ, ովքեր մեկ փամփուշտից են զոհվել, ինչը ենթադրում է, որ դիպուկահարի կրակոցի արդյունք է։ Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները որոշում են կայացրել պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայում բռնությունների մեղավորների նկատմամբ, ինչն, ըստ որոշ վերլուծաբանների, ընդդիմությանը չի վերաբերում։