Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիեւում զոհերի թիվը հասել է 77-ի

Քաղաքականություն
140220200634_kiev_violence_promo_304x171_reuters_nocredit

Կիեւում զոհերի թիվը հասել է 77-ի՝ հայտնում է Ուկրաինայի Առողջապահության նախարարությունը։ Ընդհանուր առմամբ մի քանի օրվա զանգվածային բախումների արդյունքում տուժել է 577 մարդ, որոնցից 369-ը հոսպիտալացվել են։ Նախօրեին հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը պատժամիջոցներ են նախատեսում այն պաշտոնյաների համար, որոնք պատասխանատու են Կիեւում ստեղծված իրավիճակի համար։ Երեկ երեկոյան ճգնաժամի հաղթահարման շուրջ նախագահի աշխատակազմում սկսված բանակցությունները դեռ շարունակվում են։ Սպիտակ տունը դատապարտել է Ուկրաինայի անվտանգության ուժերի պահվածքը, որոնք ուժ են կիրառում սեփական ժողովրդի դեմ։ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը Բրյուսելում Ուկրաինայի հարցով Եվրամիության նախարարների խորհուրդ է հրավիրել։   Այս մասին հայտնում է Բի-Բի-Սին։