Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նոր պաշտոնական տվյալներ Կիեւից. 28 զոհ

Քաղաքականություն
07866a656669ef540fdf9422cb4c7651

Ուկրաինայի Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 2 օրվա ընթացքում Ուկրաինայում բախումների հետեւանքով զոհերի թիվը հասել է 28-ի, հոսպիտալացվել է 287 մարդ, 445 հոգի էլ դիմել է բուժօգնության համար։ Նշվում է նաեւ, որ հոսպիտալացվածների մեջ կա 6 լրագրող, 4 անչափահաս, «Բատկիվշինա» կուսակցության պատգամավոր Վասիլ Պիզինյակը եւ 2 օտարերկրացի։ Բախումներն սկսվեցին, երբ Ուկրաինայի Գերագույն ռադան պատրաստվում էր քննարկել 2004 թ. Սահմանադրության վերականգնման հարցը։ Այս պահին իշխանությունն ու ընդդիմությունը զինադադար են հայտարարել։