Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում գիրք նվիրելու օրը վերադարձնում են ՀՀԿ-ի նախընտրական բուկլետները (տեսանյութ)

Մարզեր
1392809387_akcia

Ցայգ հ/ը Գիրք նվիրելու օրվա առիթով "Քաղաքը մեր տունն է" քաղաքացիական նախաձեռնության մասնակիցները հանդես են եկել "Դեմ եմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին" ակցիայով: Վերջիններս Շիրակի մարզպետարանից շարժվել են նախ դեպի ՀՀԿ Շիրակի մարզային կազմակերպության գրասենյակ՝ նվիրել գրքի տեսքով կազմված ծրագրեր՝ ընտրություններից առաջ նույն կուսակցության կողմից տրված խոստումներով: Ըստ ակցիայի մասնակիցների, բազմաթիվ բացեր ու չլուծված խնդիրներ կան, խոստումներն այդպես էլ թղթի վրա են մնացել: Երիտասարդներն այնուհետ ոտքով հասել են ՀՀԿ Գյումրի 2 տարածքային կազմակերպություն: Հանդիպել են ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանի հետ: Շեշտել են, որ լինելու են հետևողական, ձգտելու են փոփոխությունների: Դիտեք տեսանյութը: