A
A
Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը
ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմենպրես» գործակալության հարցին
Հարց. Կիևում երեկ տեղի ունեցած իրադարձությունների արդյունքում արդեն զոհեր և վիրավորներ կան։ Ո՞րն է Ձեր արձագանքը: Պատասխան. Խորապես ցավում ենք Կիևում բախումների հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ։ Ուկրաինան Հայաստանի բարեկամ երկիր է։ Հույս ենք հայտնում, որ կողմերը բանակցություններ կվերսկսեն վիճելի հարցերին խաղաղ հանգուցալուծում տալու համար։