Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մարտի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը վճռորոշ դարձավ» (տեսանյութ)

Քաղաքականություն
URU1cs5VbKs

Թե ինչ զարգացումներ կլինեն Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւի կենտրոնում, քաղաքագետ Արմեն Մինասյանը դժվարանում է կանխատեսել: «Թվում է, որ իշխանությունը երկար տատանումներից հետո որոշում է կայացրել խնդիրը ուժային տարբերակով լուծելու»,-«Ա1+»-ի հյուրասրահում անդրադառնալով Կիեւում տեղի ունեցող իրադարձություններին՝ նշեց քաղաքագետ Արմեն Մինասյանը։ Քաղաքագետը արտաքուստ նմանություն տեսնում է 2008թ. Մարտի մեկի եւ Կիեւում տեղի ունեցող իրադարձությունների միջեւ.«Արդյունքի տեսանկյունից կան զոհեր, բայց Կիեւում տեղի ունեցող իրադարձությունները տարբեր են։ Հայաստանում ընդդիմությունը ուներ միասնական լիդեր, եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքը վճռորոշ դարձավ դեպքերի լուծման համար։ Իսկ Կիեւում չկա»։ Արմեն Մինասյանի կարծիքով, ուկրաինական հակամարտության մեջ ընդգրկված են արտաքին խաղացողներ, իսկ Հայաստանում 2008թ-ին այդպես էր, հետաքրքրություն չկար։ Քաղաքագետը վստահ է, որ այս խնդիրը կարող է լուծվել ուկրաինական հասարակության ներսում, էլիտայի ներսում՝ լուրջ կոմպրոմիսների արդյունքում։