Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Պետրոսյանի գործն ուղարկվել է դատարան. Փաստինֆո

Հասարակություն
վարդան

Վարդան Պետրոսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Այս մասին «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՀ Գլխավոր դատախազության Հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը: Նա նշեց, որ քրեական գործի նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը երեկ հաստատել է մեղադրական եզրակացությունը, և այն ուղարկվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Հիշեցնենք՝ դերասան Վարդան Պետրոսյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել էր 2013թ. հոկտեմբերի 20-ին՝ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի փաստով, երբ Վարդան Պետրոսյանի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենան բախվել էր «Նիվա» մակնիշի ավտոմեքենային: Ավելին՝ այստեղ