Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արծվիկ Մինասյանը կոչ է անում ֆոնդեր չընտրել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
7ed80735c65995986927dced9c323eee

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը խնդրում է գործատուներին` կոնֆլիկտի մեջ չմտնել իրենց աշխատակիցների հետ, քանի որ դա կառավարության եւ իշխանության հերթական հնարքն է` փորձել կոնֆլիկտը տեղափոխել գործատու-աշխատող փոխհարաբերություններում, որպեսզի իրենք տաք բլիթներն ուտեն: Հունվար ամսվա կենսաթոշակային պարտադիր կուտակային վճարների վերջնաժամկետը փետրվարի 19-ն է։ Ֆինանսների նախարարության եւ ՊԵԿ-ի համատեղ այս հայտարարությունը թյուրըմբռնումների տեղիք է տվել` հաշվի առնելով ՍԴ որոշումը` մինչեւ մարտի 28-ի նիստը կասեցնել պարտադիր բաղադրիչը: Ըստ նախարարի` գործատուների ճնշող մեծամասնությունը` շուրջ 90 տոկոսն այսօր կատարել է պահումներ, սակայն չեն փոխանցվել գանձապետարանում աշխատողների համարով բացված անհատական հաշվեհամարներ: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը կոչ է անում չգնալ սադրանքների, ոչ մի փոխանցում չանել, ոչ մի ֆոնդ չընտրել եւ դրա համար որեւէ պատասխանատվություն չի առաջանա. Դիտեք տեսանյութը