Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նաիրիտ»-ի հարցը չքննարկենք, որ գնորդը «հուշտ չլինի» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
af8851915b52fd225d7e02bb5fcb03a5

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովում այսօր քննարկվեց «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագրի հարցը: Քաղաքական մեծամասնության կարծիքով` քաղաքական նպատակահարմարությունից ելնելով՝ այս հարցի քննարկումը պետք է հետաձգվի: Ընդդիմությունն այլ կարծիքի է: «Ընդամենը քաղաքական շահարկում է»,- «Նաիրիտ» գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ ՀՅԴ նախաձեռնությունը` ստեղծել ժամանակավոր հանձնաժողով, այսպես գնահատեց ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Վարդան Այվազյանը: Նա դեմ է այս նախաձեռնությանը. «Ժամանակավոր հանձնաժողովը լավագույն թաղման տարբերակներից մեկն է»։ ՀՅԴ-ն առաջարկում է ժամանակավոր հանձնաժողովում քննարկել «Նաիրիտ»-ի մասնավորեցման, ստանձնած վարկային պարտավորությունների եւ անհրաժեշտ ծավալով տնտեսական գործունեություն չիրականացնելու պատճառները: Վարդան Այվազյանը կարծում է` եթե հիմա ԱԺ-ն սկսի քննարկել գործարանի հարցը, ապա կվնասի «Նաիրիտ»-ի հետագա շահագործման համար «Ռոսնեւթ»-ի հետ այժմ ընթացող ակտիվ բանակցությունները: Նա կոչ է անում չմոռանալ ՀՀ շահի մասին. «Ամեն մի հասկացող, եւ շատ կներես, ինադու չհասկացող, հելան ասին` այ սենց եք արել, որ մինչեւ ողնաշարը ծախել եք, էտ որ մի առնողը կգնա դա կառնի»: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հակադարձում է. «Մենք որեւէ ծածկադմբոց այս գործընթացով, որ ասում եք`չքննարկենք, որ գնորդները, ներողություն բառիս համար, հուշտ չլինեն, տրամաբանական չէ: Սրանից ավելի մեծ ինֆորմացիա ունեն այն գնորդները, որոնք հիմա բանակցությունների մեջ են»: Վարդան Այվազյանը դեմ չէ, որ «Նաիրիտ» գործարանի այժմյան անմխիթար վիճակի համար մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Սակայն նա այս պահի համար մեկ առաջարկ ուներ ՀՅԴ-ին. «Հանենք, որ օրը կուզեք, որ օրը այնտեղ բանակցությունները կավարտվեն, մեկ զանգով ասես` պարոն Այվազյան, խնդրում եմ մտցրու քառօրյա, ես 2-րդ օրը մտցնեմ քառօրյա, որ օրը՝ այ էսքանի մոտ ասում եմ»: Հարցի այս լուծումը չգոհացրեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանին. «Այսօր եւեթ գրավոր կներկայացնենք ԱԺ նախագահին, որ այս հարցը ներառվի առաջիկա քառօրյա` արտահերթ կարգով քննարկելու համար»: