Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սևանին սպառնում է ճահճացում (տեսանյութ)

Հասարակություն
b795f2e4aea0c4d67021a7ac806279a5

Սևանի ջրի մակարդակը չբարձրացնելու կառավարության որոշումն ըստ բնապահպան Գագիկ Սուխուդյանի՝ Սևանի համար լուրջ էկոլոգիական խնդիրներ կառաջացնի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Սևան ազգային պարկի նախկին տնօրենն անդրադարձավ այդ խնդիրներին և կառավարության որոշման հիմնավորմանը: Ըստ բնապահպանի՝ նախկին ջրային տարածքներում կառաջանա կանաչ ջրիմուռների ծաղկում, ինչն էլ կբերի լճի ճահճացման: «Կառավարությունն այս որոշումը պայմանավորում է նրանով, որ Արարատյան դաշտավայրում չկա ջուր, և մոտ 8 հազար տնտեսություն զրկված է այգիները ոռոգելուց: Սա իհարկե չի համապատասխանում իրականությանը, Սևանի մեղքով չէ, որ այդ մարդիկ զրկված են ջրից, պաշտոնական տվյալներով՝ միայն Արարատյան դաշտավայրում կա 500 -ից ավելի ապօրինի հոր, որ օգտագործվում են ձկնաբուծության համար»,- նշեց Սուխուդյանը: Նա նաև առանձնացրեց Որոտանի վաճառքը, որով սեփականատիրոջը վաճառվեց ոչ միայն 6 ՀԷԿ-երի համալիրը, այլ նաև 4 ջրամբարների ջուրը՝ ընդհանուր առմամբ 680 մլն խորանարդ մետր ջուր: «Այդ 6 ՀԷԿ-երը պետք է աշխատեին հենց այդ ջրով, և ավելի քան համոզված ենք, որ  դրանից մոտ 160  մլն  խմ ջուրը, որ պետք է Սպանդարյան ջրամբարով լցվեր Կեչուտ, հետո նորից՝ Սևան, չի լինի, քանի որ այդ դեպքում ՀԷԿ-ը կկորցնի իր հզորության 25 տոկոսը»,-ասաց նա։