Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես փրկարարը ստիպի ամուսնուն կատարել իր պարտականությունները (տեսանյութ)

Հասարակություն
6a211d017c546907244658cbab25c362

ԱԻՆ 911 ծառայությունում ոչ միայն լուրջ, այլ նաեւ զավեշտալի զանգեր են ստացվում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԻՆ Փրկարար ծառայության պետի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը: «Սկսած խանդոտ ամուսնուց, որն ուզում է իր կնոջը հետեւել ու  կնոջից, ով ուզում է, որ ամուսինը իր ամուսնական պարտականությունները կատարի։ Մի երեխա էլ զանգահարել էր, որ վաղը շատ կարեւոր քննություն ունեմ, ինձ օգնեք, որ խնդիրը լուծեմ։ Շատ դեպքեր են լինում, երբ լվացքի պարաններ են պտտվում եւ մեր փափկասուն տիկանյք խնդրում են օգնել եւ ամենա մազալուն այն է, որ նախարարի հանձնարարականն է, որեւէ մեկին, որեւէ հարցում չմերժել: Ամուսնու պարտականությունների մասը, որ բոլորիդ հետաքրքրեց, առանձին կասեք, կասեմ»,- պարզաբանեց նա: Այսօր պարոն Գրիգորյանը ասուլիս էր հրավիրել` երկրի սեյսմակայուն վիճակի մասին խոսելու համար: Նա նշեց, որ տարածաշրջանում որոշակի լարվածություն կա, բայց լուրջ ցնցում չի գրանցվել: Նիկոլայ Գրիգորյանը նաեւ անդրադարձավ Գառնիի դիտակայանին` նշելով որ այս տարի այն նորովի կներկայանա եւ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում: «Մշտապես մատներս կդնենք երկրի պուլսի վրա: Դա ցույց է տալիս երկրի շարժը երկրաշարժից առաջ»,- եզրափակեց Նիկոլայ Գրիգորյանը: