Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դեմ եմ»–ը կդիմի պայքարի կոշտ միջոցների (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
nkar1

Դեմ եմ» նախաձեռնությունը պայքարի այլ միջոցներ է մշակում, որպեսզի հասնի հաղթանակի։ Սպասվում է քաղաքացիական ընդվզման օր, որը չի շահարկվելու որպես գործադուլի օր։ Կան շատ առաջարկներ, բայց մասնակիցները դեռեւս չեն ցանկանում դրանք հրապարակավ ներկայացնել։ «Դեմ եմ» նախաձեռնության անդամ Արման Ավետիսյանը մի քանի խոսքով ներկայացրեց այն գաղափարները, որոնք հնարավոր է իրականացնեն. «Լինելու են գործադուլներ, դասադուլներ, զանգվածային ակցիաներ, երթեր, տեղում ինքնակազմակերպման աշխատանքներ. յուրաքանչյուր ընկերություն ինքնակազմակերպվի՝սարքի իր կորիզը եւ պայքարի իր իրավունքների համար։ Կոմունալ վճարումների հետ կապված իդեա հնչեց, որ ուշ վճարեն կամ չվճարեն։ Ցանկացած ակցիա կախված է մարդկանց տրամադրվածությունից, ցանկությունից եւ պայքարելու ոգուց»։ Ուսանողները եւս մտահոգված են այս խնդրով, եւ «Դեմ եմ» նախաձեռնությանը առաջարկում են իրենց պայքարի տարբերակները։ Դեռեւս մտադիր են դասադուլներ իրականացնել։ Մասնակիցները անհանգստացած են նաեւ Մետրոպոլիտենի աշխատակիցների համար.«Պետք է փորձենք աշխատանքի տեղավորել այն մարդկանց, որոնց հեռացրել են աշխատանքից, եւ մնացածին էլ ոտքի հանենք ու միասին սատարենք ու աջակցենք նրանց»,–ասաց նախաձեռնության անդամ Արտաշես Արաբաջյանը։ Խոսելով Սերժ Սարգսյանի՝ ԵԿՄ համագումարի ժամանակ հնչեցրած հայտարարության մասին, թե «կենսաթոշակային բարեփոխումները միտված են նոր սերնդի համար բարեկեցություն ապահովելուն եւ նրանց ամրացնելուն հողին», « Դեմ եմ » նախաձեռնության անդամ Հայկ Ավետիսյանն ասաց. «Ուրեմն Սերժ Սարգսյանի ելույթը ոչնչով չի փոխելու պայքարի ընթացքը: Պայքարի ընթացքը ավելի ու ավելի թափ է առնելու, մենք շարունակելու ենք մինչեւ հաղթանակ, որովհետեւ Հայաստանի Հանրապետության ապագայի համար շատ լուրջ խնդիր է առաջացրել պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքը: Ֆինանսները Հայաստանից ուղղվելու են արտասահման, ինչն այս պահին անթույլատրելի է: Մարդկանց թալանելու են, ինչպես սովետական միության ժամանակ են խաբել՝ ասել, որ հետո ձեր փողերը ետ կգան ու չեն տվել։ Նույն սոցիալական քարտերի խնդիրը. այն ժամանակ դա նրա համար էր, որ այդ հաշվին գումարներ կուտակվեն, ու էդ մարդիկ էդ փողը ստանան, ի՞նչ եղավ էդ սոցիալական քարտերի հետ, ո՞վ է հիշում սոցիալական քարտերի մասին, այսինքն՝մենք բացարձակ չենք վստահում, չկա վստահելու որեւէ բան հիմիկվա կառավարությանը: Հայաստանի Հանրապետության տնտեսությունը չունի այն ռեսուրսները, որ մարդկանցից երկարատեւ փողեր վերցնի ու 20-30 տարի հետո վերադարձնի: Մենք պայքարելու ենք մինչեւ վերջ, պայքարը ձեռք է բերելու ցանցային բնույթ: Մինչեւ վերջ գնալու ենք ու նահանջի տեղ չկա»: Մասնակիցները մտադիր են շաբաթը մեկ օր կազմակերպել ակցիա: Օրը դեռ հստակ որոշված չէ: