Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ծառուկյանը՝ ավելի վերեւ (տեսանյութ)

Քաղաքականություն
lyova1

Վարչապետի պաշտոնը Գագիկ Ծառուկյանի համար չէ։ Վստահ է ԲՀԿ պատգամավոր Լյովա Խաչատրյանը։ «Չեք կարծում, որ Գագիկ Ծառուկյանի մակարդակը դա չէ»,- ասաց նա, երբ լրագրողները հետաքրքրվեցին, եթե արդյո՞ք Ծառուկյանը վարչապետի հնարավոր թեկնածու է։ Մյուս հարցին՝ այսինքն ավելի վերեւ՝ նախագա՞հ, նա կարճ պատասխան տվեց. «Մտածեք ինքներդ»։ Վերջինս նաեւ որպես վարչապետի հնարավոր թեկնածու առաջարկեց այն լրագրողներին, ովքեր իրեն հարցեր էին ուղղում։