Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ չեն պահանջում Սերժ Սարգսյանի հրաժարականը (տեսանյութ)

Քաղաքականություն
nara-zwhrabyan

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը վտանգավոր միտում է տեսնում Սերժ Սարգսյանի երեկվա հայտարարության մեջ։ Սերժ Սարգսյանը Քաղաքաշինության նախարարությունում նշել էր, թե . որոշ հեռուստաընկերություններ, տպագիր օրաթերթեր, տասնյակ կայքեր, չորս խորհրդարանական կուսակցություններ, խմբակցություններ, բազմաթիվ արտախորհրդարանական կուսակցություններ, տասնյակ քաղաքական գործիչներ, որոնք նաև մասամբ նեղացածներ են իշխանություններից, առավոտից մինչև կեսգիշեր ցեխ են շպրտում, սևացնում են եւ երկրում տեղի ունեցող իրադարձությունները, եւ իշխանությունների աշխատանքը։:   Նաիրա Զոհրաբյանի խոսքերով՝ այսօր երկիրը կանգնած է այնպիսի լրջագույն խնդիր առջեւ, որ անհրաժեշտ է հնարավորինս լայն համախմբում։ Ըստ պատգամավորի՝ ԲՀԿ-ն խոսում է միայն փաստերով եւ ներկայացնում է այն, ինչ կա իրականում։ «Ցավում եմ, որ իրականությունը այնպիսին է, որ պոզիտիվ ածականներով ներկա իրականությունը բնորոշել հնարավոր չէ»։   Անդրադառնալով պարտադիր կուտակային կեռնսաթոշակային համակարգի ներդրմանը՝ վերջինս նշեց, որ կառավարության հանդեպ տոտալ անվստահության պայմաններում նման պարտադիր բաղադրիչ ներդնելը ուղղղակիորեն անթույլատրելի է. «Մենք մնում ենք մեր հստակ դիրքորոշմանը, որ պարտադիրի կիրառումը բերել է եւ շարունակելու է բերել սոցիալական լարվածության։ Նման բարեփոխման կարող էր գնալ այն կառավարությունը, որն ուներ վստահություն, նման բարեփոխման կարող էր գնալ այն կառավարությունը, որը չի տապալել իր նախորդ տարիների խոստումները, ծրագրերը»։ Տիկին Զոհրաբյանի խոսքերով՝ այս կառավարությունը բարոյական եւ պրոֆեսիոնալ իրավունք չուներ նման բարեփոխման գնալով ՀՀ քաղաքացուն զրկել իր եկամտի մի մասից՝ անորոշ,անհասցե, անհեռանկար ապագայի համար։   Իսկ ինչու է բարձրացվում միայն վարչապետ Տիգրան Սարգսյանի փոփոխության հարցը, այլ ոչ թե Սերժ Սարգսյանի՝ հարցին, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Չկա որեւէ հարց, որ քննարկելի չլինի, տաբու լինի, այդ թվում նաեւ այդ հարցը։ Չկա ՀՀ-ում որեւէ պաշտոնյա, որ մտածի, որ ինքը այդ պաշտոնը ստացել է եւ դա ժառանգաբար կցված է իրեն»,- եզրափակեց նա