Սիրո մասին էին խոսում
«Այս բոլորը, որ դուք տեսնում եք, այս ամենի հիմքում սերն է, դրանից հետո մեր հավերժական գենետիկան, որը կապված չի ոչ մի ուրիշ հանգամանքների հետ»,-ասում է Գեղագիտության Ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը:
Ըստ նրա՝ պատմական տրամաբանությամբ մենք այսօր պետք է գոյություն չունենայինք. «Բայց ինչպես տեսնում եք՝ ոչ միայն գոյություն ունենք, այլ այս ֆանտաստիկ գենետիկայի արդյունքն եք տեսնում։ Մենք պատկանում ենք այն ազգերի թվին, որոնք համարձակ, առանց պոռոտախոսության կարող են ասել, որ մենք համամարդկային մշակույթում մեր ուրույն տեղն ունենք եւ դա վաղուց հաստատված է»։ Նա այս խոսքերը հնչեցրեց Գեղագիտության Ազգային կենտրոնում՝ երիտասարդների արագահաս բարեխոս Ս. Սարգսի տոնի առիթով կազմակերպված պատանեկան տոնական ցուցահանդեսին։
Դրա ներկա էին նաեւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետը եկել էր տիկնոջ եւ երկու որդիների հետ։
«Թող սերը անբաժան լինի բոլորիցս»,-ասաց վարչապետը։
Պաշտոնական արարողությունից հետո վարչապետը շրջեց ցուցասրահով՝ ծանոթանալով երեխաների եւ երիտասարդների նկարներին։