Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊՈՂՈՍ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ ԿԱՅԱՑՎԱԾ Է ԴԱՏԱՎՃԻՌ

Հասարակություն

Պողոս Պողոսյանի սպանության մեջ մեղադրվող Հանրապետության նախագահի թիկնապահ Աղամալ Հարությունյանը կշարունակի մնալ ազատության մեջ:

Դատավարության ընթացքում դատարանը գտավ. Սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոսյանը վիրավորել է հանրապետության նախագահին , ասելով` բարեւ Ռոբ կամ Ռոբա : Նախագահի թիկնապահ Աղամալ Հարությունյանը փորձել է նրան կարգի հարվիրել, չի հաջողվել: Պողոսյանը թիկնապահին հրավիրել է սրճարանի զուգարան , հարվածել նրա ծնոտին: Նախագահի թիկնապահին հաջողվել է մի կերպ ազատվել Պողոսյանի ձեռքից: Քաշքշուկի արդյունքում Պողոսյանը ընկել է զուգարանի սալահատակին , գլխի եւ ոտքերի վրա մի քանի վնասվածքներ ստացել եւ մահացել :

Այսպես, դատարանը հաստատեց այն, ինչ հաջողվել էր պարզել նախաքննության մարմնին: Անփոփոխ մնաց նաեւ մեղադրող Սարիկյանի մեղադրականը ու պահանջած պատժաչափը, համաձայն որի Աղամալ Հարությունյանը մեղադրվում է Պողոսյանին անզգույշ սպանելու մեջ եւ պետք է պայմանական ազատազրկման դատապարտվի մեկ տարով :

Նախապես իմանալող ինչ վճիռ է արձակվելու, սպանվածի իրավահաջորդը դատարան չներկյացավ , սակայն հայտնեց որ բողոքարկելու է վերաքննիչ դատարան:

Թե նախաքննության եւ թե դատավարության ընթացքում այդպես էլ փորձ չարվեց պարզելու համար, սպանված Պողոս Պողոսյանի բարեւելը հանրապետության նախագահին իսկապես վիրավորել էր, թե ոչ:

Մեր երկրում գործող օրենսդրության համաձայն , ինչպես ՀՀ ցանկացած քաղաքացի, այնպես էլ նախագահ Քոչարյանը վիրավորվելու դեպքում պետք է դիմեր դատարան, որն էլ օրենքի սահմաններում պատասխանատվության կենթարկեր Ռոբերտ Քոչարյանին վիրավորած Պողոսյանին:

Ինչպես նկատեց Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խորհրդի նախագահ Աշոտ Բլեյանը այս գործը դատարան չհասավ` թիկնապահները դատարանի գործը արեցին :

Թե նախաքննության մարմինը եւ թե դատարանը բավարարվեց նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետեւյալ հայտարարությամբ` «Եթե նա կենդանի լիներ ես շատ բան կասեի»: