A
A
Սերգեյ Միքայելյանը կրկին 46-րդն է
Հայաստանի դահուկորդ Սերգեյ Միքայելյանը 46-րդ տեղը զբաղեցրեց Սոչիի օլիմպիական խաղերում ավարտված 15 կմ դասական ոճով դահուկավազքում: Մեր մարզիկը ցույց տվեց 2:39.1 արդյունք եւ 4,09 րոպեով ետ մնաց մրցավազքի հաղթող, շվեյցարացի Դարիո Կոլոնայից: Հիշեցնենք, որ Սերգեյ Միքայելյանը 46-րդ տեղն էր զբաղեցրել նաեւ սկիաթլոնում (15+15 կմ): Հայաստանի ներկայացնող երկրորդ դահուկորդ Արթուր Եղոյանը ընդհանրապես բաց թողեց մեկնարկը: