Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԲՀԿ համագումարի 1-ին նիստը՝ դռնփակ

Քաղաքականություն
c2072a7bed0227d8ee9afd0974d9e5a3

Ըստ ԲՀԿ պաշտոնական հաղորդագրության՝ փետրվարի 15-ին, ժամը 13-ին «Բարգավաճ Հայաստան» Կուսակցության կենտրոնական գրասենյակում (Իսակովի 9 հասցե) տեղի կունենա ԲՀԿ 7-րդ հերթական համագումարը: Համագումարի առաջին նիստը անցկացվելու է դռնփակ։ Ժամը 12:45-ից կուսակցության գրասենյակի առաջին հարկի սրահում գործելու է մամուլի կենտրոն։ Նիստից անմիջապես հետո մամուլի կենտրոնում տեղի կունենա ԲՀԿ ղեկավար կազմի ներկայացուցիչների ճեպազրույցը։ Ինչպես նաև՝ կտարածվի մամուլի հաղորդագրություն և լրագրողներին կտրամադրվի անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը։