Երևանի օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմանից բարձր է (տեսանյութ)
Համատարած շինարարություն, ավտոմեքենաների թվի ավելացում և կանաչ տարածքների կրճատում: 2010-13 թթ հետազոտությունների համաձայն` Երևանի օդի աղտոտվածությունը թույլատրելի սահմանից բարձր է. «Մեր հետազոտությունների արդյունքում մենք հասկացանք, որ Երևան քաղաքի տարածքում գործում են հանքավայրեր՝ քարի ավազի, որոնք փոշու, աղտոտման առիթ են հանդիսանում»,- նշում է ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի շրջակա միջավայրի երկնաքիմիայի բաժնի ղեկավար Լիլիթ Սահակյանը: Այս բոլորին գումարվում է նաեւ մայրաքաղաքի տրանսպորտի հագեցվածությունը: ՀՀ պետեկամուտների կոմիտեի տվյալներով՝ ավտոմեքենաների ներկրումը զգալիորեն ավելացել է. միայն 2013թ. ներկրվել է 41,1 հազար ավտոմեքենա: Երեւանի օդի աղտոտվածությունը Լիլիթ Սարգսյանը պայմանավորում է նաեւ շինարարությամբ. ընթացող բաց շինարարությունը խախտել է քաղաքի ամբողջ օդափոխիչ համակարգը: Հետազոտությունների արդյունքում քաղաքը բաժանվել է երկու մասի: Քաղաքի հյուսիսային հատվածը` Նորքի զանգվածն ու Ավանը ծանրաբեռնված են փոշով, իսկ արդյունաբերական հարավը` ծանր մետաղներով: Ըստ փորձագետի` փոշու ծանրաբեռնվածությունն էլ ավելի է բարձրանում հատկապես ամռան ամիսներին: Բնապահպան Հասմիկ Էվոյանը օդի աղտոտվածության գլխավոր նախապայմանը համարում է բնապահպանական ոլորտի ոչ արդյունավետ կառավարումը. «Այս ոլորտը շատ ճիշտ կլինի, եթե պետական կառավարման համակարգից դուրս գա և հանձնվի հանրային ոլորտին»,- նշում է բնապահպանը: Երեւանի այսօրվա վիճակի հիմքում բնապահպանը տեսնում է հասարակական գիտակցության պակաս: Օդի աղտոտվածությունը անհանգստացնում է նաև մեր քաղաքացիներին: Նրանք առանձնացրին աղտոտման պատճառները: Դիտեք նաեւ տեսանյութը