Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հացառատցիները պատգամավորներին չտեսան

Քաղաքականություն
ճանապարհ1

Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի բնակիչները, որոնք այսօր առավոտյան փակել էին  թաղամասից դուրս եկող ճանապարհը, չեն հանդիպել պատգամավորներին։ «Մենք բացեցինք ճանապարհը, քանի որ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը խոստացավ լուծել մեր խնդիրը։ Նա վստահեցրեց, որ Հացառատի փողոցները կբարեկարգվեն։ Հինգ օրվա ընթացքում մեր ավագանիները կհանդիպեն մարզպետին, եւ պարզ կլինի, թե երբ կբարեկարգվեն փողոցները»,- մեզ հետ զրույցում ասացին նրանք։