Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կատյա Գալստյանը գրավեց 64-րդ տեղը

Սպորտ
sport-sochi-2014

Սոչիում ընթացող 22-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի միակ դահուկորդուհի Կատյա Գալստյանը այսօր ուժերը փորձեց կանանց 10 կմ դասական ոճով դահուկավազքում: Մեր մարզուհին 35 րոպե 26, 4 վայրկյան արդյունքով 75 մասնակիցների մեջ զբաղեցրեց 64-րդ տեղը: Նա օլիմպիական չեմպիոն, լեհուհի Յուստինա Կովալչիկից, մոտ 7 րոպեով հետ մնաց: Քանի որ Կատյա Գալստյանը խաղերին մասնակցում է հրավերքով, ուստի ավարտեց ելույթները: Վաղը մրցուղի կմտնեն մեր երկու դահուկորդները, որոնք հանդես կգան 15 կմ դասական ոճով դահուկավազքում: