Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական մամուլը չի կարող արգելվել Վրաստանում (տեսանյութ)

Քաղաքականություն
ջոնի

Վրաստանը որևէ կերպ չի կարող արգելել հայկական մամուլի և գրքերի մուտքը Ջավախք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց վրացագետ Ջոնի Մելիքյանը: Նա հիշեցնում է, որ ժամանակին խնդիրներ կային պատմության գրքերի հետ կապված, որոնք առաջիկայում լուծում կստանան: «Օրենքով արգելված չէ, և եթե այն անձը, ով տեղափոխում է այդ ամենը, օրենքների չի տիրապետում, կարող են իրեն խոչընդոտել, բայց ռեալ ոչ ոք չի արգելում: Այս պահի դրությամբ մենք ունենք համաձայնություն, որ մեր ԿԳ նախարարությունը կմասնակցի նոր գրքերի հրատարակության աշխատանքին»,- ասում է վրացագետը: Իսկ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի այցելությունը հարևան Թուրքիա և Բաքու, վրացագետը զուտ Վրաստանի արտաքին քաղաքականության բալանսավորում է համարում. «Եթե հիշում եք, Վրաստանի նախկին վարչապետն առաջինն այցելեց Հայաստան, և հիմա նոր նախագահ Մարգվելաշվիլին փորձում է բալանսավորել, ցույց տալ, որ սկսում է Թուրքիայից ու Ադրբեջանից, և առաջիկայում կայցելի նաև Հայաստան»։