Բացել լրահոսը Փակել լրահոսը
833492600_1427030809615847_1059309939923680416_n
A A
Պաշտոնական

ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հոկտեմբերի 2-ին ընդունել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Ղասան Խալիլի գլխավորած պատվիրակությանը։

Անահիտ Մանասյանը կարևորել է ՄԻՊ հաստատության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությունը՝ երեխաների իրավունքներին առնչվող առանցքային հարցերի հասցեավորման տեսանկյունից։

Պաշտպանն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ հաստատության կարևոր առաջնահերթություններից է, և երեխաների իրավունքները չեն կարող դիտարկվել որպես երկրորդական՝ իրավունքների այլ ոլորտների համեմատությամբ։

Մանասյանն անդրադարձել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համագործակցության կարևոր արդյունքներից մեկին՝ Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությանը՝ այն գնահատելով որպես երեխաների ձայնը լսելի դարձնելու, նրանց մասնակցությունն ապահովելու և ոլորտային խնդիրները հասցեավորելու արդյունավետ մեխանիզմ։

Իր հերթին Ղասան Խալիլը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել Պաշտպանի հաստատության դերը երեխաների իրավունքների պաշտպանության գործում։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև Պաշտպանի աշխատակազմի հետ ընթացիկ և հետագա համագործակցության ուղղությունների, ինչպես նաև երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք այլ հարցերի շուրջ։