Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀԱԿ ակտիվիստներին տարել են ոստիկանություն (տեսանյութ)

Քաղաքականություն
hak

Քիչ առաջ Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներին Մաշտոցի պողոտայից ոստիկանները բերման են ենթարկել։ Նրանցից Սարգիս Գեւորգյանը Ոստիկանության կենտրոնի բաժանմունքից «Ա1+»-ին հայտնեց, որ մարտի մեկի հանրահավաքի իրազեկման թռուցիկներ էին բաժանում, երբ նրանց են մոտեցել քաղաքացիական հագուստով մի խումբ մարդիկ եւ խոչընդոտել։ «Նրանք հարձակվեցին մեզ վրա եւ փորձեցին խլել թռուցիկները: Ոստիկանները մոտեցան մեզ և 7 հոգուս բերման ենթարկեցին»,-նշեց Սարգիս Գեւորգյանը՝ հավելելով, որ ոստիկանության բաժանմունքում իրենց դեռ ոչ մի բան չեն ասում։ Ոստիկանները բերման են ենթարկել Հայկ Պետրոսյանին, Արեգ, Սարգիս, Անի Գեւորգյաններին, Սերգեյ Գասպարյանին, Դավիթ Վարդանյանին: