Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունում է կանանց ռադիոյի բնագավառում

Հասարակություն
radio

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի ուղերձը՝ նվիրված Ռադիոյի համաշխարհային օրվան Ռադիոյի համաշխարհային օրը հաստատում է ԶԼՄ-ի այս միջոցի յուրահատուկ դերն ու ազդեցությունը, որն աշխարհում ունի ամենամեծ ունկնդիրը: Այս տարի օրվա հիշատակումով կարևորվում է ամենուրեք ռադիոհեռարձակողների, միջոցով լսելի դառնա կանանց ձայնը, և հեռարձակող կազմակերպություններում բարձրանա կանանց դերը: Հաճախ ռադիոալիքները հետ են մնում, երբ խոսքը վերաբերում էր գենդերային հավասարությանը: Կանանց ձայները հաճախ լսելի չեն ո՛չ բարձրախոսների առջև, ո՛չ էլ դրանց հետևում: Քիչ պատմություններ են պատմվում կանանց և աղջիկների մասին: Կանայք համաշխարհային լրատվական ընկերությունների խորհուրդների կազմում միայն մեկ քառորդ մասն են կազմում: Ես խրախուսում եմ ռադիոկայաններին որդեգրել ավելի ներառական մոտեցում` իրենց աշխատակազմի և ունկնդիրների շրջանում հավասարապես ընդգրկելով կանանց: Ռադիոն կարող է նաև օգտակար լինել կարծրատիպային և անհավասարակշիռ մտածելակերպը վերացնելու գործում: Սա մեծ հնարավորություն է բոլորի համար: Եկեք տոնենք Ռադիոյի համաշխարհային այս օրը` ողջունելով կանանց ռադիոյի բնագավառում և անելով հնարավոր ամեն բան` ապագայում նոր ձայներ զարգացնելու համար: