Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինը հաղթանակ՝ մեկ օրում

Սպորտ
sport-chess1

Հայաստանի ինը շախմատիստներ հաղթանակով սկսեցին ելույթները Մինսկում մեկնարկած Դավիդ Բրոնշտեյնի հուշամրցաշարում: Առաջին տուրում մեկական միավոր վաստակեցին գրոսմայստերներ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Սամվել Տեր-Սահակյանը, Հովհաննես Գաբուզյանը, Արտաշես Մինասյանը, Հովիկ Հայրապետյանը, միջազգային վարպետներ Ռոբերտ Աղասարյանը, Մհեր Հովհաննիսյանը եւ 1-ին կարգային Կարեն Հովհաննիսյանը: Հուշամրցաշարին մասնակցում է 139 շախմատիստ, որոնցից 62-ը գրոսմայստեր են: Այն անցկացվում շվեյցարական մրցակարգով: Հաղթողը կորոշվի 9 տուրում, որ կանցկացվեն առանց ընդմիջման: