Զինապարտության մասին օրենքի փոփոխություն. ուղիղ եթեր (տեսանյութ)
Փետրվարի 12-ին՝ ժ. 12:00-ին, «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա քննարկում՝ «Զինապարտության մասին օրենքի փոփոխություն. տարկետմա՞ն, թե՞ կրթության իրավունքի սահմանափակում» թեմայով: Քննարկումը նախաձեռնել է Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը: Քննարկման բանախոսներն են. Տիգրան Սահակյան` ՀՀ ԿԳՆ արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ, Աշոտ Բլեյան ` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ղեկավար, Հովհաննես Հովհաննիսյան՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ: Հունվարի 23-ին Կառավարությունը հավանություն է տվել Կրթության և գիտության նախարարության կողմից առաջարկված «Զինապարտության մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին: Նախատեսվում է պետական պատվերով, միջպետական եւ միջգերատեսչական համաձայնագրերով օտարերկրյա պետությունների բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում սովորողներին այսուհետ տարկետում տալ միայն հանձնաժողովի թույլտվությամբ եւ գրավի պայմանով: Գրավի չափը` 8.5 միլիոն դրամ (մոտ 21 հազար դոլար):