Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առցանց առևտուրը Հայաստանում կայացած չէ (տեսանյութ)

Հասարակություն
5582dd9086b4e472e3144c566410936c

Որքանով է զարգացած հայաստանյան ինտերնետ առևտրային շուկան: Թեման քննարկվեց այսօր հրավիրված մամուլի ասուլիսում։ Խոսելով առցանց խանութի առավելությունների մասին՝ Ինտերնետ վաճառքով զբաղվող buy.am կայքի տնօրեն Անդրեյ Վանյանը նշեց, որ այս տեսակի խանութներ բացելու համար պահանջվում է ավելի քիչ ֆինանսական ներդրում, քան անհրաժեշտ կլինի սովորական առևտրային կետ բացելու համար: Նա հավելեց, որ առցանց խանութներն արդեն հեղինակություն են ձեռք բերում, և որոշ ժամանակ անց այս ոլորտի զարգացումներն ավելի տեսանելի կլինեն: Անդրադառնալով վիրտուալ վճարումներին՝ ԻԴՐԱՄ վճարային համակարգի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Տաթև Մադաթյանը նշեց, որ մարդիկ այսօր խուսափում են առցանց գնումներ կատարել: Այս խնդիրը լուծելու համար ԻԴՐԱՄԻ աշխատակցուհին առաջարկում է օգտվել ցանկացողներին նախ քիչ գումարի սահմաններում գնումներ կատարել և համոզվել, որ առցանց գնումներ կատարելիս հաճախորդը կորուստներ չի ունենում: