A
A
Հայկական պլանշետները վաճառքում կհայտնվեն մայիսին (տեսանյութ)
Հնարավոր է մայիսի վերջին վաճառքում հայտնվեն «Արմթաբ» հայկական արտադրության պլանշետները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Արմթաբ Թեքնոլոջիս» ընկերության նախագահ Վահան Շաքարյանը: Նա նկատեց, որ հայկական պլանշետները, իհարկե, չեն պատրաստվում մրցակցել «Apple» -ի հետ, բայց դա դեռ չի նշանակում, թե մենք դուրս ենք մրցակցությունից. «Իհարկե, մենք չենք մրցակցելու «Apple» -ի հետ, քանի որ դա ինքնասպանություն կլինի: Մենք աշխատում ենք մեր բիզնես ոլորտի պահանջներին համապատասխան, չունենք մինիմալ քանակ: Ցանկացած կազմակերպություն կարող է մեզ դիմել սեփական պահանջներով, մենք պատրաստ ենք բավարարել»,-նշեց նա: Ի դեպ, ըստ ընկերության նախագահի, արդեն դրսից կան պատվերներ: