Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Տաքսի քշելը «հեշտացել է»

Հասարակություն
844e5950a513c40cfc600a8382cf7d0f

Կառավարությունն ի դեմս տրանսպորտի նախարարության՝ մտադրություն ունի այն աստիճան պարզեցնել լիցենզավորման համակարգը, որ այն դառնա անվերահսկելի: Կարծում է Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը. «Այսինքն` ամեն մարդ կարող է առանց դեղին գույնի համարանիշի տաքսի աշխատեցնել: Բացի այդ, վարորդների առողջության և նրանց մեքենաների ամենօրյա տեխնիկական վիճակի ստուգումներն ուզում են հանել, սրան ես նույնպես դեմ եմ և առողջապահության նախարարությունն է դեմ: Եթե անգամ ամեն օր դա չեն իրականացնում, գոնե պետք է հինգ օրը մեկ դա անել: Վթարների մեծ մասի պատճառը, իմ համոզմամբ, կա՛մ մեքենաների տեխնիկական, կա՛մ էլ վարորդի առողջական վիճակի արդյունք է»,- ասում է պարոն Պողոսյանը: Նախորդ տարի տաքսիստներն ու նրանց իրավունքները պաշտպանող կազմակերպությունները փողոց դուրս եկան` բողոքելով օրենսդրական փոփոխություններից և տուրքերի ավելացումից: Սպառողների ասոցիացիայի նախագահը նշում է, որ իրենց ճնշման արդյունքում ստեղծվել է միջանկյալ իրավիճակ. «Հինը կիսատ-պռատ է գործում, նոր օրենքն էլ ոչ պարտադիր է, ոչ էլ հայեցողական: Մի խոսքով՝ դեղին համարը հանելու որոշումը չկատարված որոշում է»: