Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մերժվեց գործարարի բողոքն ընդդեմ պատգամավորի

Հասարակություն
2ce47c9b2aefaf53f83a995f86f3bdad

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Ներսիսյանը մերժեց երիտասարդ գործարար Արման Երեմյանի եւ նրա մոր՝ Գայանե Մարտիրոսյանի հայցը։ Դատարանը քննության էր առել «Կրեպսոն» ընկերության նախագահ Արման Երեմյանի և նրա մոր բողոքը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի կարգով: Հիշեցնենք, որ «Ա1+»-ը ամիսներ առաջ անդրադարձել էր Արման Երեմյանի խնդրին։ Վերջինիս խոսքերով, Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար, այժմ ԱԺ պատգամավոր Արթուր Գևորգյանն իրեն խաբել ու յուրացրել է իր գումարները: Իր հերթին Արթուր Գևորգյանը պատասխանել էր իր ընդդիմախոսին` նշելով, որ նման անձնավորություն ինքը չի ճանաչում: