Որոշ ապրանքատեսակներ չեն թանկանա
Հայաստանն այսօր պատրաստում է ապրանքատեսակների այն խումբը, որոնց նկատմամբ մաքսատուրքերը բացառելու համար պետք է հայտ ներկայացնի Մաքսային միությանը։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը։ Նրա խոսքերով՝ ցանկը պատրաստ կլինի վաղը, իսկ դա ապրանքների այն զգայուն խումբն է, որոնց մեջ մտնում է սննդամթերք, դեղորայք, հումքային ապրանքներ։ Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ ՄՄ-ին անդամակցությունից հետո գնաճը առավելագույնը կկազմի 1,5 տոկոս։ Սակայն սխալ կանխատեսման դեպքում չի պատրաստվում հրաժարական տալ. «Կանխատեսման կամ գնահատական տալու համար չեմ պատրաստվում հրաժարական տալ»։ Իսկ ՄՄ-ին անդամակցելուց հետո, նախարարի խոսքերով, մենք 3 առումներով նաեւ շահում ենք։ «Մեկը ծախսերի կրճատումն է, մյուսը՝ ներդրումներն են, որոնք ուղղված են լինելու այն ապրանքների արտադրությանը, որոնք մտնում են Մաքսային միություն։ ՄՄ մտնելով՝ մեր տնտեսվարող սուբյեկտներն ունենալու են շուկաներում գործելու բարենպաստ պայմաններ»,- բացատրեց նախարարը։